-
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»
09:2513.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքները. «Փաստ»
09:2013.06.26 -
Միջազգային
Իրանը և Օմանը շուտով կարող են հայտարարություն անել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ․ Արաղչի
23:5612.06.26
Գործող իշխանությունների կողմից ընտրությունների միջոցով ավագանի և քաղաքապետ ընտրելու իրավունքը արմատախիլ անելը դարձել է «բնականոն» երևույթ․ հայտարարություն
Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փստանջյանը հայտարարություն է տարածել․
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ-ում հավատարմագրված ԱՄՆ դեսպանին, Ռուսաստանի դաշնության դեսպանին, Եվրոպական միության դեսպանին
Եվրրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսին
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
2025 թվականի հոկտեմբերի 20-ից ի վեր, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, ընդամենը տասը օրերի ընթացքում կայացրել է աննախադեպ թվով կալանքի որոշումներ, որոնց հետևանքով մոտ չորս տասնյակ քաղաքացիներ զրկվել են ազատությունից։ Նրանց թվում են ինչպես խաղաղ բողոքի գործողության մասնակիցներ, այնպես էլ Գյումրու քաղաքապետարանի շենքում գտնվող գյումրեցիներ, որոնցից չորսը կանայք են։
2025 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության երկրորդ մեծությամբ քաղաքի` Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած խաղաղ բողոքի ակցիան ոստիկանության ուժերի կողմից ցրվել է բռնության գործադրմամբ։ Նույն օրը ոստիկանները հատուկ միջոցների և առարկաների կիրառմամբ վնասել և ջարդել են Գյումրու քաղաքապետարանի գույքը։
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց ազատազրկման պրակտիկան փաստացիորեն, գործում է ըստ հետևյալ կեղծ «սկզբունքների».
• ազատազրկումն առաջնահերթություն է,
• այն պահանջված և միակ «արդյունավետ» միջոցն է,
• անհրաժեշտ է մարդակեր համակարգը պահպանելու համար,
• բացարձակապես կարևոր չէ, որ այն օրենքով նախատեսված չէ։
Ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, այնպես էլ Գյումրիում` հոկտեմբերի 20-ի գործողությունների ընթացքում, իշխանությունները չեն ներկայացրել որևէ իրավական հիմնավորում կամ անհրաժեշտության պայման, որը կարդարացներ ոստիկանների կողմից ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառումը։
Մինչ այժմ՝ թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, թե քննչական մարմինները, հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ, որը կվկայեր պետության կողմից իր պարտավորության գիտակցման մասին՝ ոստիկանության ոչ իրավաչափ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Խաղաղ բողոքի մասնակիցներից շատերը ստացել են մարմնական վնասվածքներ, մինչդեռ որևէ ոստիկան չի տուժել՝ խաղաղ բողոքի ակցիան բռնությամբ ցրելու և Գյումրու քաղաքապետարանի գույքը վնասելու կամ փչացնելու ընթացքում։
Հասարակությանը մինչ օրս անհայտ է, թե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու նրա աշխատակազմի ներկայացուցիչներն այցելե՞լ են արդյոք շուրջ չորս տասնյակ կալանավորված անձանց, և եթե այո՝ ապա ինչպիսի խախտումներ են արձանագրել։
Բացի այդ, խիստ մտահոգիչ և տարակուսելի է, որ՝ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացված է Գյումրու քաղաքապետ պարոն Վարդան Ղուկասյանի ապօրինի ազատազրկման և խախտված իրավունքների մասին, նա մինչ օրս չի այցելել նրան և չի արձագանքել հրապարակային կերպով։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ու ՀՀ գլխավոր դատախազը լիովին տեղեկացված են եղել, սակայն լռել են և չեն դատապարտել այն փաստը, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած խաղաղ բողոքի գործողությանը նախորդել էր բռնության և սպառնալիքի բացահայտ կոչ, որը հնչել էր 2025 թվականի հոկտեմբերի 1-ին, ՀՀ Ազգային ժողովի դահլիճից, այն անձի կողմից, ով զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը։
Այդ կոչն ուղղված էր մոտ վեց ամիս առաջ օրինական ձևով ընտրված Գյումրու ընդդիմադիր, անկուսակցական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, և արտահայտում էր նրան քաղաքական և հանրային դաշտից հեռացնելու մտադրություն։ Այդ կոչը միաժամանակ նպատակ ուներ կասկածի տակ դնել Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի օրինական, օրենքով ճանաչված և չվիճարկված ընտրությունների արդյունքները։
Այսպիսով, հնչեցված սպառնալիքը չէր սահմանափակվում միայն Վարդան Ղուկասյանի դեմ ուղղված քաղաքական ճնշմամբ, այլև ուղղված էր Գյումրու հազարավոր քաղաքացիներին, ովքեր օրինական կարգով իրացրել էին իրենց հիմնարար սահմանադրական իրավունքը՝ ընտրելու Գյումրի քաղաքի ավագանին և քաղաքապետ ի դեմս` անկուսակցական Վարդան Ղուկասյանի։
Ըստ էության, ՀՀ գործող իշխանության գործադիր ղեկավարը հրապարակային կերպով նախապատրաստել և իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում գործող սահմանադրական կարգը տապալելու քաղաքական գործընթաց։
Հայաստանի Հանրապետությունում, թե Սահմանադրությունը, թե «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը ճանաչում և ամրագրում են տեղական ինքնակառավարման սկզբունքը։ Մինչդեռ, այս հիմնարար սկզբունքը հետևողականորեն անտեսվում և ոտնահարվում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից։
ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին կետը և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 3-րդ հոդվածը հստակորեն ճանաչում և սահմանում են տեղական ինքնակառավարման իրավունքը, ըստ որի՝ տեղական ինքնակառավարումը նշանակում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված տեղական մարմինների իրավունքն ու կարողությունը՝ իրենց պատասխանատվության շրջանակներում կառավարելու տեղական հանրային գործերը՝ տեղական բնակչության շահերից ելնելով։
Այս սահմանադրական սկզբունքի հիման վրա ձևավորված Գյումրու տեղական ինքնակառավարումը, սակայն, դարձել է ՀՀ գործադիր իշխանության ուղղակի և հետևողական հարձակման թիրախ։ Վերջինիս նախաձեռնությունը՝ տապալելու Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությունը, ըստ էության, պետք է գնահատել որպես հանցավոր գործողությունների համակարգված և շարունակական դրսևորման ձև, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու չարամիտ նպատակին։
Փաստացի, թիրախավորելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, գործադիր իշխանությունը թիրախավորել է նաև գյումրեցիներին, ովքեր արդեն երկար ժամանակ է կրում են զրկանքներ և ենթարկվում են ճնշումների իշխանության ապօրինի գործողությունների հետևանքով։
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմիննները ըստ էության չեն կարողանում իրականացնել իրենց հանձնառությունը:
Տեղական ինքանկառավարման ընտրված պաշտոնյաները, որոնք ունեն գործող իշխանությունից տարբերվող կարծիք քաղաքական հարցերի և պետական քաղաքականության վերաբերյալ դարձել են բռնության թիրախ, որի պատճառով չեն կարողանում ստեղծել բարենպաստ միջավայր, որտեղ քաղաքացիները կարող են ամեն օր վայելել իրենց ապրելու և արարելու իրավունքը:
Գործող իշխանությունների կողմից մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը, ժողովրդավարարական ինստիտուտի` ընտրությունների միջոցով ավագանի և քաղաքապետ ընտրելու իրավունքը արմատախիլ անելը դարձել է «բնականոն» երևույթ:
Տեղական մակարդակում այս «բնականոն» երևույթը հանգեցնում է վատ կառավարման, ստեղծում է ավելի խորը անդունդ գործադիր իշխանությունների և համայնքների միջև հարաբերություններում և նպաստում է անվստահության ընդլայնմանն քաղաքական և պետական հաստատությունների նկատմամբ»։
-
23:15
15.06.26
12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ
Կարդալ ավելին
-
22:09
15.06.26
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
Կարդալ ավելին
-
19:29
15.06.26
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Միխայիլ Վերբիցկուն ազատ են արձակել
Կարդալ ավելին
-
18:47
15.06.26
Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից. «Ֆակտոր»
Կարդալ ավելին