Լրահոս
Սպորտ
22:15
30.10.25
171

Գոռ Սահակյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում էլ նա կրկին երրորդն է:

Երկամարտի 327 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: