Լրահոս
Հասարակական
12:24
13.10.24
375

Գնվել է 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս, մնում է 150-200 ավտոբուս գնել. Ավինյան

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի գնում է իրականացվել՝ 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս: Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է լրագրողների հետ զրույցում։

«Այս պահին առաջին խմբաքանակը եկել է, 22 ավտոբուս եւ  10 տրոլեյբուսարդեն Երեւանում է։ Մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։ Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, տրոլոյբուսների մակնիշն այլ է նախորդներից: Կարծում եմ՝ Երևանի հանրային տրանսպորտի զարգացման տեսանկյունից շատ կարևոր ձեռքբերում է։ Մեզ փաստացի վերջնականացնելու համար տրանսպորտային ռեֆորմը մնում է 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասել է նա։