Լրահոս
Միջազգային
11:47
14.01.22
2 048

Գնացքի վթարի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է

Հյուսիսարևելյան սահմանային երկաթուղու գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան հայտնել է, որ առնվազն ինը մարդ զոհվել և ավելի քան 70-ը տուժել է Հնդկաստանում՝ ռելսերից մարդատար գնացքի 12 վագոնների դուրս ընկնելու հետևանքով: Ավելի վաղ հաղորդվել Էր 3 զոհվածի մասին:

Գնացքի վթարը տեղի Է ունեցել նախօրյակին Արևմտյան Բենգալիայի նահանգում:

«Կտրուկ շարժման» հետևանքով գնացքի 12 վագոնները դուրս են եկել ռելսերից կամ բախվել միմյանց, դրանցից երկուսը շրջվել են:

«Զոհվել Է 9 մարդ, շուրջ 70-ը տուժել են»,- Գուպտան ասել Է «News18» հեռուստաալիքին: