Լրահոս
Միջազգային
13:43
09.04.25
177

Գնացե՛ք և պայթեցրե՛ք օբյեկտները. Իսրայելի վարչապետը՝ Իրանի հետ միջուկային պայմանագրի մասին

 

«Իրանի հետ միջուկային պայմանագիրը հնարավոր է միայն լիբիական ոճով: Գնացեք և պայթեցրեք օբյեկտները»,- ասել է Իսրայելի վարչապետը: ԱՄՆ երկրորդ պաշտոնական այցի ավարտին է նման հայտարարություն արել Բենիամին Նեթանյահուն: Ինչպես գիտեք, 2003 թվականին Լիբիայի այն ժամանակվա նախագահ Մոհամար Քադաֆին հրաժարվել էր միջուկային ծրագրից և բոլոր սարքավորումները փոխանցել էր Վաշինգտոնին՝ ամերիկյան պատժամիջոցների մեղմացման դիմաց: