Լրահոս
Հասարակական
21:20
30.10.24
182

Գիշերային ակումբի դիմաց մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել․ հետիոտնը տեղում մահացել է

Img default alt hy

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Աշոտ Բ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Ավելին՝ սկզբնաղբյուրում