Լրահոս
Միջազգային
23:30
20.08.22
71

Ղրիմը ռմբակոծելու «թույլտվություն» ունի Կիևն ԱՄՆ-ից. Մոսկվան զգուշացնում է «կրակի հետ չխաղալ»

Ղրիմի հակաօդային պաշտպանությունն անօդաչու թռչող սարք է խոցել մայրաքաղաքի օդակայանի տարածքում, այս մասին Սևաստոպոլի նահանգապետն է հայտարարել:

Մոտ մեկ ամիս է՝ Ուկրաինան համառ լուրեր է տարածում, որ մտադիր է պայթեցնել Ղրիմի կամուրջը, որ միակ ցամաքային կապն է Դաշնության ու թերակղզու միջև:

Սևաստոպոլից ուկրաինացիներին զգուշացնում են՝ «Ռուսաստանի դեմ ուկրաինական բանակի ագրեսիայի ցանկացած փորձ բումերանգի էֆեկտ կունենա»: