Լրահոս
Հայաստան
14:52
08.01.22
467

Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ․ Նազարյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրել է, որ բազմաթիվ հարցադրումների է հանդիպել՝ որն է Հայաստան խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում․

«Հստակ և պարզ նշում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր, շատ հասկանալի պատճառով.

Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9-ին։

Կարծում եմ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է և հստակ։

Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետևանքները չենք հաղթահարել անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»,- գրել է պատգամավորը։