Լրահոս
Միջազգային
14:40
08.01.22
104

Ղազախստանում օտարերկրացի է զոհվել

Իսրայելի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ անկարգությունների պատճառով Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իսրայելի քաղաքացի է զոհվել:

«22-ամյա իսրայելցի Բեն Կոջիաշվիլին սպանվել է նախորդ գիշեր Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վերջին տարիներին երիտասարդն ապրել է Ղազախստանում: Գերատեսչությունը հավելել է, որ իսրայելցի դիվանագետները կապ են պահպանում սպանվածի ծնողների հետ, որոնք ապրում են Ղազախստանում, ընտանիքի այլ անդամների հետ, որոնք ապրում են Իսրայելում և աջակցում են, որպեսզի նրա մարմինը տեղափոխվի հայրենիք:

Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն նախազգուշացրել էր Ղազախստան այցելելու վտանգի մասին և հորդորել Իսրայելի քաղաքացիներին զգուշություն պահպանել: