Լրահոս
Միջազգային
14:00
08.01.22
81

Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կտրուկ աճել է

Ղազախստանի Առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային հսկողության կոմիտեի նախագահը հայտարարել է, որ Ղազախստանի Հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածությունն աճել է 1,4 անգամ։ 

Դեպքերի մոտ 75%-ը գրանցվել է Ալմաթիում, Նուր-Սուլթանում և Շիմքենդում։

Առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը կապված է կորոնավիրուսի օմիկրոնի շտամի շրջանառության, ինչպես նաև Ամանորի տոներին հանրապետության ամբողջ տարածքում բնակչության ինտենսիվ ներքին միգրացիայի հետ։