Լրահոս
Միջազգային
13:05
08.01.22
83

Ղազախստանի նախագահը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել

Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին հաղորդում է, որ  Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը համազգային սգո օր է հայտարարել: 

«Երկրի մի շարք շրջաններում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով բազմաթիվ մարդիկ են մահացել, ինչի կապակցությամբ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը որոշել է 2022 թվականի հունվարի 10-ը համազգային սգո օր հայտարարել»,- գրել է նա։