Լրահոս
Հայաստան
14:03
11.01.22
148

Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքականի առումով. Արման Սարգսյան

Img default alt hy

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի հայ-ադրբեջանական սահմանին զինվորների թվաքանակի առումով:

«Թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են: Նրանք իրականացնում են կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ: Ղազախստան մեկնած մեր զինվորների քանակն այնպիսին չէ, որ փոփոխություն լինի սահմանին մեր զինվորների թվաքանակի առումով»,- նշել է Սարգսյանը: