Լրահոս
Միջազգային
12:55
25.08.22
105

Գերմանիայում գնահատել են «Հյուսիսային հոսք-2»-ի սառեցման հավանականությունը

Img default alt hy

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) խմբակցության էներգետիկ քաղաքականության համակարգող Թիմոն Գրեմելսը գնահատել է «Հյուսիսային հոսք-2»-գազատարի սառեցման հավանականությունը։ Նրա մեկնաբանությունը մեջբերում է «Իզվեստիան»:

Գրեմելսը հնարավոր է համարել «Հյուսիսային հոսք-2»-ի ընդմիշտ սառեցումը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը ներկայումս լուրջ երկխոսություններ չի վարում նախագծի հնարավոր ապամոնտաժման շուրջ։

«Բացարձակ ճիշտ է, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը անորոշ ժամանակով չի գործի Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների պատճառով և կարող է երբեք չաշխատել», – ասել է Գերմանիայում «Հյուսիսային հոսք-2»-ի ներկայացուցիչներից մեկը: