Լրահոս
Միջազգային
14:50
22.10.22
239

Գերմանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Իրան

Գերմանիան կոչ է արել իր քաղաքացիներին խուսափել Իրան մեկնելուց, քանի որ մեծ է իր քաղաքացիներին ձերբակալելու վտանգը։ Հայտարարությունը հրապարակվել է Գերմանիայի արտգործնախարարութան պաշտոնական կայքում։

Նշվում է, որ Գերմանիայի քաղաքացիները կարող են տևական ժամանակով ազատազրկվել։ Առավել մեծ է վտանգը նրանց համար, ովքեր և՛ Գերմանիայի, և՛ Իրանի քաղաքացիություն ունեն: