Լրահոս
Արցախ
12:02
15.04.21
47

Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ, նախագահ է նշանակվել Արցախի ՆԳ նախարարը

Img default alt hy

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը, հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: