Լրահոս
Միջազգային
13:01
22.04.22
166

Գերեվարված ուկրաինացին ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացվում են անգամ թմրամոլները

Img default alt hy

Ռուբիժնե քաղաքում ինքնակամ զենրը վայր դրած և հանձնված զինծառայող Անտոն Մորոզը հայտնել է, որ մոբիլիզացվում են անգամ ՄԻԱՎ-ով և թմրամոլությամբ տառապող մարդիկ։

«Ես ՄԻԱՎ վարակակիր եմ, շատ լուրջ ախտորոշում»,- տղայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստին»։

Մորոզը պատմել է, որ ավելի քան հինգ տարի ինքը դեղորայքային թերապիայի ծրագրի մասնակից է և ամեն օր ընդունում է մասնագիտացված դեղամիջոցներ, որոնք իրեն չեն տալիս Ուկրաինայի զինված ուժերում։