Լրահոս
Հասարակական
10:45
17.10.24
2 122

Գեղարքունիքիում գայլերը մտել են գյուղ և հոշոտել բնակչին պատկանող 100-ից ավելի մայրացու ոչխար ու գառ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վարչականի ղեկավարն է ժամանել, Վարդենիսի փրկարարական ջոկատից են ժամանել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Հակոբյանին պատճառվել է խոշոր չափի՝ մի քանի միլիոն դրամի վնաս և չկա երաշխիք, որ գայլերը նորից գյուղ չեն գա, քանի որ ժողովուրդը երբեք չի սխալվում, երբ ասում է՝ գայլը եթե որսի տեղը իմացավ, ու կիսատ բան թողեց , հետևից էլի կգա: