Լրահոս
Տնտեսական
17:30
04.01.23
90

Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում նախորդ տարի գրանցվել է 1655 ծնունդ

Img default alt hy

Գեղարքունիքի մարզում  ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականին գրանցվել է 1655 ծնունդ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, տարվա կտրվածքով 830  ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 314 ծնունդ՝ Գավառի ԲԿ-ում, 279 ծնունդ՝ Սևանի ԲԿ-ում, 194 ծնունդ՝ Վարդենիսի ԲԿ-ում, 38 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2021 թվականի տարեկան կտրվածքով մարզի բուժհաստատություններում գրանցվել է 1754 ծնունդ, որը 99-ով ավել է 2022 թվականին գրանցված ծնունդներից։

2021 թվականի համեմատ ծնունդների նվազման էական ցուցանիշ գրանցվել են Մարտունու ծննդատանը և Ճամբարակի առողջության կենտրոնում։ Իսկ փոխարենը որոշակի աճ գրանցվել է Գավառի և Վարդենիսի բժշկական կենտրոններում։

Այդուհանդերձ, ծնունդների քանակով առաջատարը շարունակում է մնալ Մարտունի համայնքը, որի ցուցանիշը 2022 թվականին կազմում է մարզի ամբողջ ծնունդների շուրջ 50 տոկոսը։