Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:47
24.08.22
149

ԳԴՀ-ն Կանադայի հետ պայմանավորվել է ջրածնային վառելիքի մատակարարումների շուրջ

Img default alt hy

Կանադան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել, որը կոչված Է Բեռլինին կանադական ջրածնային վառելիքի մատակարարումների սկիզբ դնել: Այս մասին հայտնել Է ԳԴՀ-ի կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Ապագան ջրածնինն Է. մենք Կանադայի հետ ընդհանուր շուկա կստեղծենք մինչև 2025 թվականը: Ես ուրախ եմ այսօր կնքած համաձայնագրի համար: Խոսքը ներդրման և մատակարարումների շղթայի կառուցման մասին Է: Շնորհակալություն վարչապետ Ջասթին Թրյուդոյին. Կանադան ուժեղ գործընկեր Է ու մեծ բարեկամ»,- գրել Է Շոլցը սոցցանցում:

Իր հերթին Associated Press-ը հաղորդել Է, որ «ջրածնի առաջին մատակարարումներն սպասվում են արդեն երեք տարի հետո»:

Գործակալությունը ճշտում Է, որ կանադական ընկերությունը պլանավորում Է գործարանը կառուցել զրոյական մակարդակի արտանետումներով, որը կօգտագործի քամու Էներգիան արտահանման նպատակով ջրածնի ու ամոնիակի արտադրության համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: