Լրահոս
Քաղաքական
20:00
13.10.22
114

«Գծված սահմաններ» և «խաղաղություն»՝ մինչև տարվա վերջ. «արագ լուծումների փաթեթ»՝ Արևմուտքի սցենարով

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ մինչև տարեվերջ պետք է ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, պետք է ավարտվի սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան:

Երկու պայմանավորվածություններն էլ ձեռք են բերվել վերջին մեկ ամսում Արևմուտքի միջնորդությամբ կայացած հանդիպումների ընթացքում:

Սա նշանակում է, որ հայ-ադրբեջանական կարգավորումն առաջ է գնում արևմտյան սցենարով՝ էլ ավելի սրելով ռուսական կողմի խանդը: