Լրահոս
Հասարակական
21:45
29.10.25
211

Գազանի հարձակումից՝ մինչև առևանգում. 3-ամյա Տիգրանին փնտրում են նաև Սևանա լճում

Ծափաթաղում ամեն ծառի ու թփի տակ արդեն երրորդ օրն է՝ փնտրում են երեքամյա Տիգրանին: Այսօր «Հայլուր»-ին հետաքրքիր տեղեկություններ է հայտնել կորած երեխայի հորաքրոջ ամուսինը. 5 տարեկան եղբայրը, որի հետ վերջին անգամ տեսել են երեքամյա փոքրիկին, գյուղի կամրջի մոտ հասնելիս հետ է փախչում վախեցած: Կորած երեխայի ընտանիքի հետ հանդիպել այսօր չի հաջողվել մեր նկարահանող խմբին. նրանց Սևանի ոստիկանություն են տարել՝ հավանաբար հարցաքննության: