Լրահոս
Հասարակական
22:37
05.04.23
291

Գավառում 34-ամյա վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտի

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 09:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Վաչագան Գ.-ն իր վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 11-ամյա Ս. Հովեյանին: 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել «Գավառ»  բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: