Լրահոս
Իրավական
19:53
03.11.25
132

Գարեգին Երկրորդի եղբորորդին կալանավորվեց 1 ամսով

Img default alt hy

Քիչ առաջ դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել Կաթողիկոսի եղբորորդուն` Համբարձում Ներսիսյանին: 

Ներսիսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են:

Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ նոյեմբերի 2–ին՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, ըստ որի Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։

Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Վերջիններս ձերբակալվել են: