-
Հասարակական
Դդմաշեն բնակավայրում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է․ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է
21:1305.07.26 -
Քաղաքական
Եթե Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դրվի, պատասխանատվությունը ընդդիմությանն է. Արսեն Բաբայան
21:0005.07.26 -
Տարածաշրջան
Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա-Ադրբեջան-ՀՀ կապի ամրապնդմանը
19:0705.07.26 -
Քաղաքական
Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան
18:4905.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ
17:1905.07.26 -
Հասարակական
Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր
15:4505.07.26 -
Հասարակական
Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
15:1705.07.26 -
Հասարակական
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը
14:1105.07.26 -
Հասարակական
Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր
11:3505.07.26 -
Հասարակական
Ախուրյանի հունը ժամանակավորապես փոխել են. Կրասարի պատմական կամուրջը վերականգնվում է
11:1905.07.26 -
Հասարակական
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր
10:2905.07.26 -
Քաղաքական
Հայաստանում ժողովրդավարությունը հաղթելու է Նիկոլ Փաշինյանի ստեղծած անարխիային․ Մանե Թանդիլյան
23:2504.07.26 -
Միջազգային
Հուղարկավորությամբ պայմանավորված բանակցային դադար. ո՞ւր են հասել Իրանն ու ԱՄՆ-ը
23:1004.07.26 -
Հասարակական
Ո՞վ է դանակահարել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու նրա ծնողներին․ մանրամասներ՝ միջադեպից
23:0204.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը փորձում է օգտագործել Եվրոպայի ծանր դրությունը և խաղից դուրս թողնել Հայաստանին
22:4004.07.26 -
Տարածաշրջան
Սգո հրապարակում պայքարի մասին են իրանցիների մտքերը. Խամենեիի հուղարկավորությունը
22:0004.07.26 -
Քաղաքական
Հայաստանի համար գազ Ադրբեջանը չունի, Թուրքիան՝ նույնպես. հնարավո՞ր է փոխարինել ռուսական վառելիքը
21:4004.07.26 -
Միջազգային
Թուրքիան ցեղասպանությա՞մբ է սպառնում Իսրայելին. Ֆիդանի աղմկոտ հայտարարությունը
21:1004.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ընդդիմության առաջին արձագանքները՝ ՍԴ-ի որոշմանը. ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու
20:3004.07.26 -
Միջազգային
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը և նախագահի փեսան կարող են այցելել Ռուսաստան մինչև օգոստոսի վերջ․ ԶԼՄ
20:1504.07.26 -
Քաղաքական
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
19:4004.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանին՝ փող. Հայաստանից՝ մաքսային արտոնություն. ի՞նչ խոստացավ Լայենը՝ Երևանին ու Բաքվին
19:3004.07.26 -
Միջազգային
Թուրքիան հետևում է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը տապալելու Իսրայելի փորձերին․ Էրդողան
19:0004.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի «հերոս քաղաքը» գրավել են ռուսները. լայնածավալ հարձակումներ՝ ռազմաճակատում
18:4604.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Անսպասելի որոշում ՍԴ-ն չկայացրեց. ընտրությունների արդյունքը չի փոխվի
18:3004.07.26 -
Քաղաքական
Արձանագրվեց, որ Հայաստանում կա Սահմանադրություն, բայց չկա սահմանադրականություն. Արամ Վարդևանյան
18:1904.07.26 -
Իրավական
Ժամանակը կգա, կպարզվի, թե ինչ հանգամանքներ են ազդել այս որոշման վրա. Արամ Օրբելյան
18:1404.07.26 -
Միջազգային
Տինո Խրուպալլային վերընտրել են «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության համանախագահ
16:3704.07.26 -
Կրթություն և գիտություն
Հոսանքազրկման հետևանքով քննությունների բողոքարկման գործընթացը ընդհատվել է․ ԳԹԿ-ն երկարաձգել է վերջնաժամկետը
16:0404.07.26 -
Միջազգային
Սահմանադրական փոփոխություն՝ Հունգարիայում. վարչապետը նախաձեռնել է նախագահ Շույոկի պաշտոնանկությունը
15:5004.07.26 -
Տարածաշրջան
Արյան վրեժ են պահանջում Իրանում. թշնամիներին ուժ են ցույց տալիս Թեհրանում
15:3804.07.26 -
Միջազգային
ՌԴ-Իրան համագործակցությունը զարգանում է անվտանգության և ռազմատեխնիկական ոլորտներում. Մեդվեդև
13:5004.07.26 -
Միջազգային
Սլովակիայում մեկնարկել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով հանրաքվեն
13:1904.07.26 -
Միջազգային
Լուկաշենկոն պատրաստ է աշխատել Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
12:4204.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Բեկումնային որոշում կլինի՞. ՍԴ-ն պատրաստվում է հանգուցալուծել ընտրական վեճը
12:3004.07.26 -
Իրավական
Արմեն Գևորգյանը հաղթել է Խաչատուր Սուքիասյանին. Սուքիասյանը պետք է հերքում հրապարակի
12:1704.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
11:4504.07.26 -
Մամուլի տեսություն
Արայիկ Հարությունյանի դիրքերը թուլանո՞ւմ են. երկարատև արձակուրդ է մեկնել. «Ժողովուրդ»
09:3404.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ ունեցվածք և եկամուտներ ունի նախարար Համբարձում Մաթևոսյանը. «Ժողովուրդ»
09:3004.07.26 -
Մամուլի տեսություն
Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»
09:2004.07.26 -
Միջազգային
Զախարովան Եվրոպայի խորհրդի գործունեությունը որակել է որպես «մտավոր-սեռական դիսֆունկցիաների» դրսևորում
23:4003.07.26 -
Քաղաքական
Հայ-թուրքական գործընթացի իրական բանագնացները կդառնան ԵՄ պաշտոնյաները․ Հակոբ Բադալյան
23:1803.07.26 -
Քաղաքական
Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները. Քրիստինե Վարդանյան
21:4503.07.26 -
Միջազգային
Եվրոպայում ռուսատյացությունը դառնում է հոգեկան հիվանդություն. ֆինն քաղաքական գործիչ
21:1503.07.26 -
Քաղաքական
Վաղը քո դուռն են թակելու. խուզարկությունից հետո ի՞նչ են տարել քաղաքագետ Բոզոյանի տնից
21:0003.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Առեղծվածային դեպք՝ Սևանի գերեզմանատանը. երիտասարդի դի են գտել՝ մեքենայում
20:3003.07.26 -
Իրավական
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամներ
20:2003.07.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ բակում կայանված «ՎԱԶ 2107»-ը վերածվել է մոխրակույտի
20:0803.07.26 -
Միջազգային
Անկարայի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կհայտարարի որպես «երկարաժամկետ սպառնալիք»․ Reuters
19:5803.07.26 -
Իրավական
Գյումրիում ռեպրեսիաների նոր ալիք է. Զարուհի Փոստանջյանը դիմել է միջազգային կառույցներին
19:4503.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ի «շուստրիությունն» անցավ. սկանդալային նախագիծն ընդունվեց, Ալեն Սիմոնյանը հեռացավ
19:3003.07.26 -
Տարածաշրջան
Պատմական հուղարկավորություն՝ Իրանում. հրաժեշտ են տալիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին
19:0003.07.26 -
Միջազգային
Կիևի վրա ամենամահաբեր հարձակման համար Զելենսկին դաշնակիցներին է մեղադրում. Մոսկվան չի նահանջում
18:0503.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են «Ford Fusion»-ն ու «Ford Mustang»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
17:0003.07.26 -
Հասարակական
Արտառոց դեպք. դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով, տնօրենը հրաժարվում է ազատել նրան
15:5903.07.26 -
Տարածաշրջան
Թեհրանի օդային տարածքը կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողության ժամանակ
15:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սկանդալային օրինագիծն ընդունվեց. ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան ընտրել
15:3003.07.26 -
Տարածաշրջան
Հայկական պատվիրակությունը մասնակցել է Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը
15:2503.07.26 -
Իրավական
Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան
13:0003.07.26 -
Քաղաքական
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը․ Բաբայան
12:4403.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահից 4 ամիս անց Իրանը հրաժեշտ է տալիս հոգևոր առաջնորդ Խամենեիին
12:3003.07.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը
11:0303.07.26 -
Հասարակական
Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած
10:4903.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
10:3503.07.26 -
Հասարակական
Ծանր տեխնիկա վարելու դասընթացներ է կազմակերպում «Լիդիան Արմենիան». վարորդների պահանջարկ կա
10:2103.07.26 -
Մամուլի տեսություն
Բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն․ Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ «Ժողովուրդ»
09:4403.07.26 -
Մամուլի տեսություն
Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ»
09:3903.07.26 -
Միջազգային
Էրդողանը տարածաշրջանային թեմաներով պարբերաբար խորհրդակցություններ է անցկացնում Պուտինի հետ. Ֆիդան
23:3802.07.26 -
Քաղաքական
«Դուք սովորական գործիք եք». Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը սպասարկող «ինտելեկտուալներին»
23:2602.07.26 -
Հասարակական
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»
22:4702.07.26 -
Միջազգային
Ռուսաստանի լայնածավալ հարձակումը՝ հրթիռներով ու ԱԹՍ-ներով. դրոնային գրոհ է սկսել նաև Կիևը
22:3902.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Նոր փորձանքի առաջ ենք կանգնում ամեն առավոտ. ադրբեջանցիների «վերադարձի» հարցը Ալիևը ՄԱԿ է տարել
21:4502.07.26 -
Քաղաքական
Սա նույնիսկ կոնֆետ չէ, որով փորձում են գայթակղել Հայաստանին․ սա դառը հաբ է, կուլ տվեք․ Վահե Դավթյան
21:1502.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ են հրատապ փոխում ընտրությունների ու հանրաքվեի կարգը. ԱԱԾ-ի թվերը հերքում են ՔՊ-ի պնդումները
21:0002.07.26 -
Միջազգային
ԵՄ երկրները հաշտվել են Հորմուզի նեղուցով անցման համար վճարելու գաղափարի հետ. Bloomberg
20:4502.07.26 -
Քաղաքական
Բրազիլիան պատրաստ է խորացնել քաղաքական երկխոսությունը Հայաստանի հետ. Լուլա դա Սիլվայի ուղերձը
20:1502.07.26 -
Հասարակական
Մեկ շաբաթում 7 ողբերգություն՝ Հայաստանի ճանապարհներին. մտահոգիչ են ավտովթարների թվերը
20:0002.07.26 -
Հասարակական
Սևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 79-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
19:4502.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ Մոլդովայում. նախագահ Սանդուից պահանջում են անվտանգության խորհրդի նիստ հրավիրել
19:1902.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ
19:0802.07.26 -
Քաղաքական
Լայենը՝ Երևանում կամ «աչքակապություն». փողի ու մեծ շուկայի խոստումներ և 2 ծաղկեփունջ
19:0002.07.26 -
Հայաստան
ՔՊ-ի գյուղատնտեսական և զբոսաշրջային խոստումները. արդյունքներ ու բացեր. Civilnet
18:1902.07.26 -
Քաղաքական
Մեզ Ռուսաստանից պոկելու համար Բրյուսելը պատրաստ է գնալ ամեն ինչի․ Արթուր Խաչիկյան
18:0502.07.26 -
Իրավական
ԱԱԾ-ն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կադրերի արտահոսքի խնդրին․ News.am
17:4702.07.26 -
Քաղաքական
Կոկորդը ցավում է Ալեն Սիմոնյանի, բայց նեղված չէ. ԱԺ գործող նախագահն ուզում է մի քիչ հանգստանալ
17:3302.07.26 -
Հայաստան
Ծնվել են զոհված զինծառայող Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները՝ Գոռը և Հայկը
17:1502.07.26
Գարեգին Բ Կաթողիկոսի ուղերձ՝ արցախցիներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով:
«Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Նորոգուեցէք ձեր մտքով և հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24): Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփիւռս, Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան և Աստուածայայտնութեան տօնի հրաշազարդ այս օրը, համախմբուած մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմեանց փոխանցելով փրկաւետ ողջոյնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։ Աւելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպէս անզուգական հրաւէր՝ Քրիստոսով նորոգուելու, խաղաղութիւն հաստատելու, սէրն առատացնելու։
«Նորոգուեցէք ձեր մտքով և հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու»,- պատգամում է առաքեալը՝ ներշնչուած Տիրոջ Սուրբ Ծննդեան աւետիսով։ Արդարև, Աստուածորդին աշխարհ եկաւ՝ մեղանչական մարդուն ցոյց տալու փրկութեան ճանապարհը, որը բացւում է Քրիստոսով նորոգուածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հաւատացող ու փորձութիւնների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարեաց դէմ աներկբայ մարտնչողները: Քրիստոսի Սուրբ Ծննդեան շնորհները պարգևում են մարդկութեանը օրհնեալ կեանք՝ խարսխուած աստուածպաշտութեան, բարութեան, ճշմարտութեան ու արդարութեան վրայ, յոյսով ու լաւատեսութեամբ են զինում կորուստներից ու ցաւերից վշտահար ու յուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զօրացնում դժուարութիւններին դիմակայելու, անգամ անվճռելի թուացող ճգնաժամերն ու պատուհասները յաղթահարելու։ Փրկչի Ծննդեամբ մարդկութեան կեանքում հնչող նորոգութեան հրաւէրի անտեսումը, Աստուածորդու պատուիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու աւեր են սփռում և այսօր էլ պատճառ են դառնում հասարակութեան մէջ, ընտանիքներում գժտութիւնների ու անհանդուրժողութեան, ազգերի ու պետութիւնների միջև հակամարտութեան ու թշնամանքի:
Յիրաւի, առաքեալի խօսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռ. 6.23): Սիրելիներ, Աստուածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերութեամբ է համակում, հաւատքով գօտեպնդում Քրիստոսասէր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկուեց նոր փորձութիւնների։ Արցախեան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների արհաւիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցաւն ու տառապանքը: Մեր զաւակները հերոսաբար զոհուեցին յանուն հայրենիքի, հազարաւորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնեակ զաւակներ գերութեան մէջ են, տակաւին կան անյայտ կորածներ։ Տևական ժամանակ արգելափակուած է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը յանգեցրել է հումանիտար աղէտի: Այս ծանր իրավիճակում մեր դէմ ծառացած հիմնախնդիրները յաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգութեան, սրտով, հոգով, մտքով մաքրուելու, Քրիստոսով վերափոխուելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր յանձնառութիւնների մէջ։
Այսպիսի նորոգութեամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կեանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնութեան, ատելութեան ու յարմարուողականութեան կործանարար դրսևորումները և հայրենիքի բարուոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմեանց հանդէպ յարգանքն ու սէրը, վստահութեան հաստատուն հիմքերի վրայ խարսխել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը։ Պատմական փորձառութեամբ գիտենք, որ նեղութիւններից յաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանուած ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգուած, Քրիստոսով միասնական, Աստծոյ շաւիղներով քայլելով, մենք, ինչպէս առաքեալն է ասում, մեզ պաշարած փորձութիւններից այսօր էլ յաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։
Սիրելի զաւակներ Մեր, Աստծոյ օգնականութիւնը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տէրը հաւատքի մէջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդեան յուսաբեր տօնի հոգևոր ապրումը։ Զօրանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարաւորութեամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժուարութիւններ կրող մեր քոյրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականութիւնը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու յաղթութեան և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսաւոր գալիքը։ Սուրբ Ծննդեան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խօսքն ենք յղում խրոխտ ու անվեհեր Արցախի հաւատաւոր Մեր զաւակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայեացքները այս օրերին առաւելաբար ձեզ են ուղղուած։ Դուք, որ դժուարութիւնների առջև երբեք չէք ընկրկել ու չէք նահանջել, այսօր էլ տոկունութեամբ շարունակում էք հերոսաբար պայքարել յանուն ձեր ազատ ու անկախ կեանքի, յանուն պատմական արդարութեան վերականգնման։ Ձեր քաջ նախնեաց փառաւոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացէք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականութեան մէջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփիւռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զօրակից ձեզ։ Ձեր հիմնարար իրաւունքների պաշտպանութեան արդար պահանջը յաղթանակելու է համայն հայութեան ջանքերով և միջազգային հանրութեան սատարումով։ Հաւատում ենք, որ Աստծոյ ողորմածութեամբ մեր ժողովուրդը իրեն պատած խաւարի մէջ պիտի լոյս ծագեցնի և դիմագրաւի իր կեանքում ծառացած լրջագոյն մարտահրաւէրներին։
Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդեան աւետիսով Մեր ողջոյնն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին՝ մաղթելով Աստծոյ զօրակցութիւնը տէրունաւանդ ծառայութեան մէջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քոյր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացեալ Փրկչի օրհնութիւնը իրենց աստուածապատուէր առաքելութեանը և հաւատաւոր հօտին։
Հայրապետական Մեր սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հաւատաւոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփիւռս։ Սուրբ Ծննդեան այս շնորհազարդ առաւօտ սրտագին աղօթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմեան աստղալոյսը յարատև շողարձակի մեր ազգային կեանքի երկնակամարում, որպէսզի մենք, Փրկչին ապաւինած, հաստատենք մեր ընթացքը սիրոյ, համերաշխութեան ու միասնականութեան շաւիղներում։ Թող Սուրբ Ծննդեան կենարար խորհրդով խաղաղութիւն լինի աշխարհին ու համայն մարդկութեանը։ Թող հաւատքով պայծառացած՝ աշխարհասփիւռ ազգս հայոց զօրացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականութիւն դարձնի իր նուիրական իղձերը և փառաւորի մարդեղացեալ Փրկչին՝ գոհութեամբ ձայնելով. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»:
-
20:48
03.07.26
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»
Կարդալ ավելին
-
17:42
02.07.26
Որոշում եմ կայացրել հրաժարվել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Կարդալ ավելին
-
19:31
25.06.26
Կատաղի մարտեր՝ Արցախի դրոշի դեմ. անհնար է ջնջել հիշողությունը
Կարդալ ավելին
-
10:23
25.06.26
Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներ
Կարդալ ավելին