Լրահոս
Քաղաքական
20:18
25.03.23
85

Գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու են հրավիրում ընդդիմադիր պատգամավորին, բայց պայման կա

Խաղաղության պայմանագրի աշխատանքային տարբերակին ծանոթանալուց հետո ի՞նչ է անելու ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: Ուրբաթ նրան անձամբ նախարարը հրավիրեց արտգործնախարարություն, բայց պայմանով, որ Խամոյանը գաղտնի փաստաթղթերին հասանելիություն կստանա՝ դրանից բխող բոլոր սահմանափակումներով:

Պատգամավորը գիտի, որ  բանակցային ոչ բոլոր նրբությունների մասին կկարողանա խոսել, բայց խոստանում է չլռել, եթե տեսածն ավելի խորացնի հայկական պետականության  ապագային վերաբերող  իր մտահոգությունները: