Լրահոս
Միջազգային
22:40
22.08.22
79

Ֆրանսիան 78 դեպարտամենտներում երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի 78 դեպարտամենտներում արտակարգ ռեժիմ է մտցվել ջրի օգտագործման սահմանափակումների և երաշտի պատճառով, ասվում է երկրի շրջակա միջավայրի փոխակերպումների նախարարության տվյալների համաձայն։

Ավելի վաղ Ֆրանսիայի 93 դեպարտամենտներում երաշտի պատճառով ջրի օգտագործման սահմանափակումներ էին մտցվել:

Նախարարության տվյալների համաձայն՝ դրանցից 78-ում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ: Այդ շրջաններում ջուրը թույլատրվում է օգտագործել միայն խմելու, բժշկական նպատակներով, քաղաքացիական անվտանգության և սանիտարական նպատակներով։

Չի թույլատրվում ջրի օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, ինչպես նաև արգելվում է մեքենաները լվանալը և մասնավոր լողավազանները ջրով լցնելը։