Լրահոս
Սպորտ
10:57
22.08.22
95

Ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին «Վանը» և «Ուրարտուն»: Մյուս հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի հաշվով:

Այժմ մրցաշարային աղյուսակում առաջատարները երկու թիմեր են` «Ալաշկերտը» և «Վանը», որոնք ունեն 10-ական միավոր: երրորդ տեղում 9 միավորով «Ուրարտուն» է: 4-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Արարատը» և «Լեռնային Արցախը»: 3-ական միավոր են հավաքել ԲԿՄԱ-ն և «Փյունիկը» և մեկ միավորով մրցաշարային աղյուսակի հետնապահն է «Նոան»: