Լրահոս
Աշխարհ
11:57
22.08.22
133

Ֆլորիդայում նավակի պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել

Img default alt hy

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նավամատույցում նավակը պայթել է, 4 մարդ ստացել է վնասվածքներ: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Դեյթոն-Բիչ քաղաքի իրավապահներին:

Դեպքը տեղի է ունեցել Գալիֆաքս նավահանգստում: Նավակը պայթել է այն բանից հետո, երբ այն լիցքավորել են և փորձել գործարկել:

Տուժածներից մեկի՝ այրվածքներ ստացած 50-ամյա մի կնոջ Օռլանդոյի բուժկենտրոն են տեղափոխել ավիացիայով: Մյուս տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում:

Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն: Կատարվում է քննություն: