Լրահոս
Միջազգային
17:00
20.08.22
212

Ֆինլանդիայի վարչապետը կրքոտ պարել է, բայց «թմրանյութ չի օգտագործել»

Սկանդալի կենտրոնում է հայտնվել Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը:

Երեկույթի ժամանակ Մարինի կրքոտ պարի տեսանյութերը հայտնվել են համացանցում, ինչը հանրային դժգոհության առիթ է դարձել:

Մարինը լրագրողներին ասել է, որ թեստ է հանձնել ապացուցելու, որ այդ երեկո թմրանյութի ազդեցության տակ չի եղել:

Նրա խոսքով՝ թեստի պատասխանը հայտնի կլինի մեկ շաբաթից: