Լրահոս
Հայաստան
12:59
12.01.22
627

Քերոբյանը պնդում է՝ խցանումները տնտեսական ակտիվության ցուցանիշ են

Img default alt hy

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում արձանագրել է․

«Հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին:

Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»:

Քերոբյանը հաստատել է իր այն միտքը, թե խցանումները տնտեսական ակտիվության ցուցիչ են՝ ասելով․

«Հա, իհարկե»: