Լրահոս
Քաղաքական
19:37
24.04.23
148

ԵԺԿ-ն հորդորում է Թուրքիային՝ ընդունել անցյալի իրողությունները

Img default alt hy

ԵՄ ամենամեծ և իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), ով 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ.

«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։

Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը և պայքարել արդարության համար։

Մենք հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները և քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։