Լրահոս
Քաղաքական
22:12
13.10.22
77

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից

Img default alt hy

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները հանդես են եկել հայտարարությամբ, որով Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Նրանք նաև մտահոգություն են հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների մասին ստացվող տեղեկությունների վերաբերյալ»,- հայտնել է նա։