Լրահոս
Քաղաքական
13:20
10.12.20
72

Եթե այս իշխանությունը մնա, թուրքական Բայրաքթարներին դիմավորենք Երևանի վրա. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

Հանրապետությունով մեկ շարունակվում են «Առանց Նիկոլ Հայաստան». բողոքի ակցիաները, այսօր Երևանում այն մեկնարկեց Կառավարության շենքի դիմաց, երբ շենքի ներսում ընթանում էր կառավարության հերթական նիստը: Ակցիայի մասնակցիները մանրադրամներ նետեցին կառավարության մուտքի առջև:

«Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն այս օրին հասավ ապիկարությա՞ն, թե՞ դավաճանության արդյունքում»,- ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով, թեպետ քաղաքացիներին մատուցվում է, որ դավաճանական փաստաթղթի ստորագրմամբ փրկվել է 25․000 մարդու կյանք, իրականում կերել են 25000 մարդու կյանք:

«Եթե դիվանագիտական հարաբերությունները չմտցվեին փակուղի, մենք ոչ միայն չէինք ունենա այսօրվա կորցրած Արցախը, այլև կխուսափեինք պատերազմից»,- ասաց նա:

Անդրանիկ Թևանյանը նշեց, քանի որ ռուսները կանխեցին Արցախի ամբողջական հանձնումը, այդ ծրագիրը հիմա տեղափոխվել է Հայաստան, իսկ այդ ծրագրի շարունակությունն այն է, որ Թուրքիայի համար այդ պատերազմը ոչ թե Արցախի, այլ Սյունիքի համար էր:

«Հիմա Սյունիքի վրա կրկին շարւնակվում են հարձակումները, և ադրբեջանաթուրքական մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, որ Սունիքի ուղղությամբ պետք է իրականացնել գրոհ, սադրանք, որպեսզի մինչև վերջ հնարավոր լինի իրականացնել Էրդողանի ծրագիրը: Թուրքերն ուզում են Հայաստանում պահել այն իշխանությունը, որի շնորհիվ իրենք տիրացան Արցախի 9 շրջաններին: Եթե այս իշխանությունը մնա, արդեն մենք հանձնելու ենք Սյունիքը և թուրքական Բայրաքթարներին դիմավորենք Երևանի վրա»,- ասաց քաղաքագետը: