Լրահոս
Քաղաքական
14:18
30.10.24
223

Եթե հանրությունն իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում, դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է․ ՔԿ նախագահ

Img default alt hy

«Ուզում եմ ափսոսանք հայտնել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, առավել ևս այն պայմաններում, որ այդ միջադեպը նաև ինձ է վերաբերում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Եթե հանրությունն ընդհանուր խնդիր է տեսնում, և վստահ եմ՝ տեսել է, իհարկե, ինձ համար բացարձակ խնդիր չէ հանրությունից ներողություն խնդրելը: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել հանրությունից, եթե հանրությունն իմ որևէ գործողությունում խնդիր է տեսնում, դա ինձ համար բավականին հաճելի իրավիճակ է»,- նշեց Քյարամյանը:

Արձագանքելով հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ այդ թեմայով զրույց ունեցե՞լ է, ՔԿ ղեկավարը պատասխանեց՝ «ոչ»:

Մանրամասն՝ տեսանյութում։