Լրահոս
Հասարակական
13:10
04.02.25
197

Էս լակոտներին դավերյա մի արեք. տրանսպորտային բոյկոտի 4-րդ օրն է

Չորրորդ օրն է՝ երևանցիների մեծ մասը շարունակում է բոյկոտել, չվճարել փետրվարի մեկից թանկացած տրանսպորտի նոր 150 դրամ ուղեվարձը: Կան նաև մարդիկ, որոնք վճարում են ու չեն միանում բոյկոտին, պնդում, որ արդարացված թանկացում է:  

Կանգառներում, ավտոբուսներում ավագանու ընդդիմադիր  անդամները  մարդկանց հորդորում են չվճարել նոր սակագինը՝ մինչև  քաղաքային իշխանությունները չփոխեն իրենց որոշումը և նորից 100 դրամ դարձնեն ուղեվարձը: Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում երկուշաբթի  քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ  նախկին 100 դրամ ուղեվարձին  վերադարձ չի լինելու: