Լրահոս
Սպորտ
09:50
04.01.23
126

Ես հիացած եմ Լիվերպուլի հետ խաղով․ Ֆրանկ

Img default alt hy

«Բրենտֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Լիվերպուլի» նկատմամբ Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղում (3:1).

«Ուրախ եմ, որ մենք ավելի ուժեղ գտնվեցինք «Մանչեսթեր Սիթիից», «Մանչեսթեր Յունայթեդից», և հիմա մենք հաղթեցինք «Լիվերպուլին», ես հիացած եմ այս խաղով։

Մրցաշարային աղյուսակում մենք յոթերորդ տեղում ենք, այս ձեռքբերումն ինձ տպավորում է, հատկապես, երբ նայում ես մեր օրացույցին: Մենք կվայելենք պահը», – մեջբերում է Ֆրանկին BBC-ն։

Յուրգեն Կլոպի թիմը 17 խաղից հետո Պրեմիեր լիգայի վեցերորդ տեղում է։ Թիմը վաստակել է 28 միավոր։ Թոմաս Ֆրանկի թիմը մրցաշարում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը։ Մերսիսայդցիները 1938 թվականից ի վեր առաջին անգամ պարտվեցին «մեղուներին»։

Աղբյուր  ArmSport.am