Լրահոս
Սպորտ
23:30
19.08.22
130

Ես երբեք չեմ տեսել ավելի մեծ էգո, քան Կիլիանինն է. Ռունին քննադատել է Մբապեին

Img default alt hy

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Փարիզցիների վերջին խաղում 23-ամյա ֆուտբոլիստը ուսով հրել էր Լիոնել Մեսսիին և անցել՝ առանց նույնիսկ ներողություն խնդրելու նրանից: Դրանից հետո էլ սկսել էր վիճել Նեյմարի հետ, թե ով պետք է իրացնի 11-մետրանոցը.

«23-ամյա Մբապեն մարտահրավեր է նետում Մեսսիին: Ես երբեք չեմ տեսել ավելի մեծ էգո, քան Կիլիանինն է: Ինչ-որ մեկը պետք է Մբապեին հիշեցնի, որ 23 տարեկանում Մեսսին արդեն 4 «Ոսկե Գնդակ» ուներ»,- «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Ռունիի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն:

Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄՙ-ները հայտնել էին, որ Մբապեն դիմել է ՊՍԺ-ի ղեկավարությանը՝ խնդրելով վաճառել Նեյմարին: Արդյունքում ֆուտբոլիստների միջև հարաբերությունները վատացել էին: