Լրահոս
Սպորտ
11:45
15.01.23
183

Ես բացասաբար եմ նայում Պետրակովի նշանակմանը. Ալեքսանդր Գրիգորյան

Img default alt hy

Ռուս մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը մեկնաբանել է ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի նշանակումը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Սկզբունքորեն կասեմ, որ ես չափազանց բացասաբար եմ նայում Պետրակովի նշանակմանը։ Ես ինքս ռուսատանցի եմ, ծնվել եմ Հայաստանում, բայց մեծացել եմ Ռուսաստանում, բայց երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հավաքականին, միշտ ասել եմ, որ գլխավոր մարզիչը պետք է հայ լինի։ Սա չի նշանակում, որ ես սա ընդունում եմ ազգայնական տեսանկյունից, բայց ես դա գործնականում զգացել եմ և եկել եմ այս եզրակացության։

Հայաստանի առաջնությունում լավ ակումբներում շատ պաշտոններ զբաղեցնում են արտասահմանցիները։ Կարելի է նշել Ջևան Չելոյանցին, Արթուր Սողոմոնյանին, սրանք այն մարդիկ են, ովքեր Հայաստանում ակադեմիա են կառուցում, ներդրում են անում մանկապատանեկան ֆուտբոլում, շատ լուրջ են վերաբերվում այս ամենին։ Միայն հայը կարող է հասկանալ խաղացողների մտածելակերպը և թիմին մոտիվացնել, ուստի ես կտրականապես դեմ եմ Պետրակովի նշանակմանը։

Գիտեմ, որ Հայաստանի ֆեդերացիան դիտարկել է հայ մարզիչներին և վստահ է եղել, որ ընտրելու են նրանցից մեկին։ Լավագույն թեկնածուն, իմ կարծիքով, Եղիշե Մելիքյանն է, ով «Փյունիկին» դուրս բերեց չեմպիոնություն և շատ լավ արդյունք ու որակյալ խաղ ցուցադրեց եվրոպական մրցաշարերում, ինչի շնորհիվ հայկական ֆուտբոլը սկսեց լրջորեն վերաբերվել Եվրոպայում»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանի խոսքերն է  մեջբերում  «Матч ТВ»-ն։

Նախկինում Պետրակովը զբաղեցնում էր Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։