Լրահոս
Հասարակական
18:53
16.10.24
370

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան - Գասպարյան փողոցների խաչմերուկում

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Ս.թ. հոկտեմբերի 17-ից Երևանյան - Գասպարյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես՝ Էջմիածնի խճուղուց եկող ուղղությամբ նախկին «ուղիղ, աջ», «ուղիղ, ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ»,  «միայն ուղիղ»  ուղղություններով:

Նշված խաչմերուկում կկատարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նաշններ»: