Լրահոս
Միջազգային
15:18
11.04.23
93

Երկրորդ հետքայլ է արել Նեթանյահուն. Իսրայելի ՊՆ ղեկավարին վերականգնել է պաշտոնում

Իսրայելի վարչապետը զանգվածային բողոքի ակցիանների ֆոնին երկրորդ հետքայլն է արել՝ պաշտպանության նախարարին վերականգնելով պաշտոնում: Նեթանյահուն Յոավ Գալանտին աշխատանքից ազատել էր երկու շաբաթ առաջ, երբ նախարարը հրապարակայնորեն կոչ էր արել սառեցնել դատական համակարգի բարեփոխումների ծրագիրը: Դժգոհության մեծ ալիքի ֆոնին Իսրյաելի կառավարությունը հետաձգել է դատարիավական բարեփոխումները մինչև ամառ: