Լրահոս
Հայաստան
15:15
19.02.22
167

Երկու ավտոբուսների վարորդները տուգանվել են 25.000-ական դրամի չափով

Img default alt hy

«ArmLur.am»-ը տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է քաղաքային տրանսպորտը Մաշտոցի պողոտայում երթևեկում հանդիպակաց գոտիով:

Այդ տեսանյութի հետքերով ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրություն էր իրականացրել՝ պարզելու դեպքի մանրամասները:

«ArmLur.am»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնեցին.

«Զեկուցում եմ, որ ձեր տարածած տեսանյութում երևացող՝ հանդիպակաց գոտիով երթևեկող, երկու ավտոբուսների վարորդները ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողների կողմից հայտնաբերվել են, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ և որոշում է կայացվել վերջիններիս ենթարկել վարչական պատասխանատվության 25000-ական դրամի չափով»: