Լրահոս
Քաղաքական
15:39
20.04.22
139

Երիտասարդների ներգրավումը համարում եմ մեր գործի ամենակարևոր հատվածը. Արթուր Վանեցյան

Img default alt hy

Ազատության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդներ։ Նրանց գալուն զուգահեռ ոստիկանությունն Ազատության հրապարակում մեծ թվով ուժեր է տեղայակել։

«Իրենց վախերով է սա պայմանավորված, ինչից են վախենում՝ չգիտեմ», - լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ երիտասարդների ներգրավումը շատ կարևոր է։

«Երիտասարդների ներգրավումը համարում եմ մեր գործի հիմնական, ամենակարևոր հատվածը։ Եթե երիտասարդությունը ոտքի կանգնի և իր իրավունքների համար սկսի պայքարել, որևէ մեկը չի կարողանալու կասեցնել նրանց», - ասել է Վանեցյանը։