Լրահոս
Հասարակական
22:03
21.11.22
164

Երիտասարդի մոտ ատրճանակ ու փամփուշտներ են հայտնաբերվել

Img default alt hy

Նոյեմբերի 19-ի կեսօրին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահից գծային բաժին են տարել Երևանի 27-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային գրառմամբ մարտական ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով:

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։