Լրահոս
Իրավական
14:15
25.05.23
97

Երիտասարդի մոտ ատրճանակ և կռփազենք է հայտնաբերվել

Img default alt hy

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 24-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերել, ապօրինի կերպով սառը զենք և հրազեն կրելու հիմնավոր կասկածով ձերբակալել և Մաշտոցի բաժին են տարել 30-ամյա երիտասարդի՝ իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են «ՊՄՌ» գրառմամբ 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ և կռփազենք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: