Լրահոս
Հայաստան
10:13
22.02.22
418

Երևանում ընթանում են Եվրանեսթի նիստերը․ ադրբեջանցիները ժամանել են, բողոքի ակցիաները՝ վերսկսվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Քիչ առաջ Երևանի մարզահամերգային համալիր են ժամանել ադրբեջանցի պատվիրակները, որոնց ուղեկցել են մեծ թվով անվտանգության աշխատակիցներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ադրբեջանցի պատգամավորները Հայաստան են ժամանել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար:

Նրանց այցի դեմ ընդվզում են ՀՀ մի շարք քաղաքացիների, հասարակական գործիչներ, ՀՅԴ երիտասարդական միությունը, որոնք նախօրեին բողոքի ակցիա են արել Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ, իսկ այսօր, նաև, մտադիր են համանման հավաք իրականացնել մարզահամերգային համալիրի մոտ։ Հիշեցնենք, որ երեկ ազատամարտիկները նույնպես բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Զվարթնոցից եկող ճանապարհը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում նախանշված են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Պլանավորվում է Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաևԱդրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի խորհրդարանների պատգամավորների այցը Երևան:

Հավելենք, որ այս պահին արդեն ընթանում են Եվրանեսթ ԽՎ հանձնաժողովների նիստերը։ Հանդիպման մասնակիցները հաստատել են օրակարգը և սկսել քննարկումները։ Այսօրվա քննարկման թեմաներից է «Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումը»։