Լրահոս
Հասարակական
18:30
23.04.23
204

Երևանում խոշոր ավտովթարն է տեղի ունեցել․ 4 վիրավորներից 1-ը երեխա է

Img default alt hy

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Ավանի գերեզմանատան խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մհեր Հարությունյանի վարած Ford Focus մակնիշի և 34-ամյա Նարեկ Կնյազյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից էլ 5-ամյա տղան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։