Լրահոս
Հասարակական
10:45
28.10.24
555

Երևանում տանը հայտնաբերվել է կնոջ մարմին. կասկածյալը որդին է

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները Ներքին Շենգավիթ փողոցի տներից մեկում հայտնաբերել են նույն տան բնակիչ 72-ամյա Ծ. Հ.-ի դին՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դեմքին և գլխին կան բազմաթիվ հարվածի հետքեր, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:

Կասկածյալը սպանվածի որդին է, ոստիկաններն ու պարեկները տաք հետքերով հատնաբերել են նրան։ Նա 39-ամյա Դավիթ Ե.-ն է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։