Լրահոս
Հասարակական
21:52
21.02.22
261

Երևանում կրկին ավտովթար է տեղի ունեցել․ մանրամասներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Ըստ նախնական տեղեկություններիէ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտյոմ Զարգարյանն ու Սուրեն Ասոյանը։ 

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդների ինքնությունը։