Լրահոս
Հասարակական
12:07
19.10.22
142

Երևանում և Եղվարդում հայտնաբերվել են օձեր

Img default alt hy

Հոկտեմբերի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք: