Լրահոս
Հասարակական
17:59
03.06.22
245

Երևանում ճակատ ճակատի բախվել են ավտոբուսն ու Ford-ը, կա վիրավոր

Img default alt hy

Հունիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Թբիլիսյան անցուղի թիվ 22 հասցեի դիմաց ճակատ-ճակատի բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 62-ամյա Նորիկ Ե-ի վարած «Ժոնգ Տոնգ» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ՝ 59-ամյա Անդրանիկ Ք-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ford-ի վարորդը մարմնական վնասածքներով տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության կենտրոն։

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և շահագործվում է որպես քաղաքային տրանսպորտ